HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային խորհրդակցություն` ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում  էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ մարզի ոստիկանների նախորդ տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին, մարզի առանձնահատկություններին, աշխատանքում դեռևս առկա թերացումներին և ընդգծեց, որ հանցավորության լավագույն կանխարգելումը հանցագործությունների անվերապահ բացահայտումն է:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների շրջանում ոստիկանության գործառույթներին ու խնդիրներին:

Ոստիկանության պետը հրահանգեց գործնական պարապմունքների ընթացքում կատարելապես տիրապետել ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցի պահանջներին և դրանք լիարժեք կիրառել ծառայության ընթացքում:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց ընտրողների, դիտորդների, վստահված անձանց, լրագրողների հետ աշխատանքի առանձնահատկությունները և պահանջեց բոլոր պայմաններում պահպանել օրենքի տառն ու ոգին:

Խորհրդակցության ավարտին աշխատանքում աչքի ընկած մի խումբ ծառայողներ արժանացան խրախուսանքների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter