HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպաններին

Փետրվարի 22-ին Ռուսաստանում պաշտոնական այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց շուրջ չորս տասնյակ երկրների՝ համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, տեղեկացնում է արտգործնախարարությունը: 

Դիմելով ներկա դեսպաններին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը, ինչն, ըստ նախարարի, հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Նա հատկապես հատկանշական համարեց, որ այս հանդիպումը տեղի է ունենում տասնյակ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի համատեքստում։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց եվրոպական, ամերիկյան, ասիական և այլ տարածաշրջանների երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, միջազգային կառույցներում մեր երկրի ներգրավվածությունը։

Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter