Անհատույց օգտագործման վարչական շենք՝ Սիսիանի համայնքապետարանին
Կառավարությունը չքննարկվող կարգով այսօր հավանության արժանացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որոշման նախագիծը, որով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական 31 հասեցում գտնվող վարչական շենքի տարածքը Սիսիանի պետական քոլեջից հետ կվերցվի և կնվիրվի Սյունիքի մարզի Սիսիան համայնքին:
«ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը զբաղեցնում է պետական սեփականություն համարվող շինությունում տարածք, որը մինչ օրս համապատասխան պետական գրանցում չի ստացել»,- նշվում է որոշման նախագծում` որպես հիմնավորում։
Սիսիանի համայնքապետարանի գործունեության հասցեն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված է «Սիսիանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին: Սակայն կառավարության 2011թ. որոշմամբ «Սիսիանի պետական հումանիտար քոլեջ» ու «Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ» ՊՈԱԿ-ները միացվել են՝ որպես «Սիսիանի պետական քոլեջ» ՊՈԱԿ, որն իր գործունեությունն այժմ իրականացնում է Սիսիանի Չարենցի 12 հասցեում, այդ պատճառով տարածքը որոշվել է հանձնվել Սիսիանի համայնքապետարանին։
Լուսանկարը՝ «Սիսիանի քաղաքապետարան» «Ֆեյսբուք»-ի էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել