HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ֆիկուս պակս սի այ էս» ընկերությունը ստացավ «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվություն

Կառավարությունը հավանության արժանացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի` կառավարություն ներկայացրած որոշման նախագիծը, որով «Ֆիկուս պակս սի այ էս» ընկերությանը տրամադրվելու է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվություն։

Ընկերությունը զբաղվելու է նորարական տեխնոլոգիաներով փաթեթավորման նյութերի արտադրությամբ։ Ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվության ժամկետը, ըստ օրենքի, սահմանվում է 5 տարի:

««Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը»,- գրված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում։

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Ֆիկուս պակս սի այ էս»-ը գրանցվել է 2016-ի սեպտեմբերին, հիմնադիրը Նիկոլաոս Գիաննակոպուլոսն է։

Ամիսներ առաջ անդրադարձել էինք, որ Հայաստանում այժմ գործում է ազատ տնտեսական երկու գոտի՝ «Ալյանս»-ն ու «Մերիդիան»-ը։

«Ալյանս» գոտին ստեղծվել է կառավարության 2013 թվականի որոշմամբ։ Այս գոտում գործունեություն ծավալող ընկերություններն ունեն բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն։ Իսկ «Մերիդիան»-ը հիմանդրվել է կառավարության 2014 թվականի փետրվարի որոշմամբ։ Սակայն այս գոտու շահագործման մեկնարկը տրվել է 2015թ-ին։ Այս գոտում, որպես գործունեության տեսակ, սահմանված են արտադրաարդյունաբերական` ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter