HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկապարտեզ կազմակերպելու նպատակով գիշերօթիկ հաստատության մասնաշենքը կնվիրաբերվի Նուբարաշեն վարչական շրջանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ կառավարության այսօրվա հերթական նիստում ընդունվել է Երևան քաղաքին գույք նվիրաբերելու մասին որոշման նախագիծը:

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում Նուբարաշեն համայնքում գտնվող նախարարության համակարգի Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը վերափոխվել է Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի և ազատված ննջարանային մասնաշենքը, որոշման համաձայն, նախատեսվում է տրամադրել Նուբարաշեն վարչական շրջանին՝ նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով:

Նախարարությունը տեղեկացնում է, որ մանկապարտեզի տարածքի համար Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի միջնորդությամբ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է դիմել Երևանի քաղաքապետը:

«Քաղաքապետի առաջարկությունը նախարարությունը համարում է համահունչ կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների բնույթին և գտնում է, որ մանկապարտեզի գործունեությունը կարելի է դիտարկել որպես մեկ համալիր գործունեություն՝ կազմակերպության գործունեության հետ, քանի որ նպատակ է հետապնդում ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում կարիք ունեցող ընտանիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը»,- հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter