Վարդան Արամյանը Հայաստանի տնտեսության անկումը կապում է համաշխարհային ազդակներին
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև կենսաթոշակային բարեփոխումներին` ասելով, որ դա այնքան լավն է, որ նույնիսկ Վրաստանից պատվիրակություն է ժամանել, այդ համակարգի բարեփոխումները ուսումնասիրելու։
«Մարդիկ ասում են, որ կենսաթոշակային բարեփոխումները խնդրահարույց է, բայց ես վստահ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներից մենք կխոսենք ապագայում։ Դա այն լավագույն բարեփոխումն է, որը Հայաստանը իրականացրել է ընդհուպ մեր հարևան Վրաստանը դեռևս շատ հետ է մեզնից»,- ասաց Արամյանը։
Անդրադառնալով 2017-ի տվյալներին՝ նախարարը հայտնեց, որ հունվարին արձանագրվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ և այս պարագայում ակնկալում է, որ եթե արտաքին աշխարհից ցնցումներ չլինեն, կգերազանցեն պետական բյուջեում իրենց բաժին հասած 3,2 տոկոս ցուցանիշը։
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանը դեռ չի վերականգնել 2008-ի նախաճգնաժամային ՀՆԱ-ի մակարդակը, պետական պարտքն էլ ավելի քան երեք անգամ ավելացել է, նախարարը պատասխանեց. «Ամեն ինչ պետք է նայենք հարաբերության մեջ։ Ընդ որում, պետք է ախտորոշենք, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում։ Եթե ուշադրությամբ նայենք պարբերաշրջանները, 2002-ից մինչև 2008 թվականը վերելքի պարբերաշրջան էր ամբողջ աշխարհում։ Եվ նույնիսկ շատ երկրներ ունենում էին տնտեսական բարձր աճեր, նույնիսկ դա չէինք կարող ասել, որ բացարձակապես բարեփոխումների արդյունքն էր»,- նշեց նախարարը։
Սակայն 2008-ից հետո, Արամյանի հավաստմամբ, ողջ աշխարհը թևակոխել է նվազման և անկման պարբերաշրջան, և 2014-2016 թվականները եղել են այդ անկման ժամանակաշրջանի վերջին ժամանակահատվածը։ Նախարարը պնդում է, որ այս պարագայում Հայաստանը չէր կարող միայնակ տնտեսական աճ ապահովել։
լուսնկարը` ֆինանսների նախարարության պաշտոնական կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել