Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների, այդ թվում՝ ծանրաքարշ մեքենաների համար:
Հիշեցնենք, որ ժամը 10:00-ի դրությամբ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց էր միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
լուսանկարը` տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կայքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել