HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կհամակարգվեն Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ընթացիկ նախագծային աշխատանքները

Հաշվի առնելով Գյումրիի «Կումայրի պատմական կենտրոնի զարգացման» նոր ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը և ակնկալելով մասնագիտական խորացված գործընթաց՝ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստին հանձնարարել է կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մինչև 2017թ. հունիսի 10-ը ծրագրով որոշված տարածքի սահմաններում, համագործակցելով մշակույթի նախարարության հետ, առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս և մշակել դրա մանրամասն հատակագծման, ինչպես նաև ամբողջ տարածքի ինժեներական ենթակառուցվածքների նախագծերը:

Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծային աշխատանքները համակարգելու նպատակով հանձնարարվել է ներգրավել «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության արվեստանոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին: Կոմիտեն կներկայացնի նաև նախագծային աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter