HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարապետյանը հանձնարարել է ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ. «Եթե ոչ, ապա փակել ջրառի կետը»

«Մենք նախկինում հանձնարարել էինք կատարել կադաստրային, պլանային և փաստացի ոռոգվող հողատարածքների համադրություն և վերլուծություն: Մեր Ջրային տնտեսության պետական կոմիտեում մի վիճակագրություն է, համայնքներում և այլ ատյաններում՝ այլ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի ամփոփած տվյալների համաձայն՝ փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47%-ը: Այդ թիվը համարում ենք անթույլատրելի»,-կառավարության նիստում նշել է Կ․Կարապետյանը:

Գործադիրի ղեկավարը հանձնարարել է Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ջրային տնտեսության պետական կոմիտեի և կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի նախագահներին 10-օրյա ժամկետում՝ կադաստրային և փաստացի ոռոգելի հողատարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություն և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ: 

«Յուրաքանչյուր տարի, ՀՀ կառավարության որոշման համաձայն, Սևանա լճից կատարվում է ոռոգման նպատակով ջրբացթողումներ, ինչն իրականացվում է «Սևան-Հրազդանյան էներգետիկ» (Միջազգային էներգետիկ կորպորացիա) համակարգով, որտեղ առկա են բավականին ջրակորուստներ: Անցած տարիների ընթացքում այդ կորուստների կրճատման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն այս պահին դեռ կոնկրետ արդյունք չի արձանագրվել»,-ասել է Կարեն Կարապետյանը: 

Վարչապետը հանձնարարել է մինչև Սևանա լճից ջուր բացթողելը, այդ համակարգից ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, եթե ոչ, ապա փակել ջրառի կետը: 

Խնդրի կարգավորմանը կառավարության ղեկավարը առաջարկել է մասնակցել նաև նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter