HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն տեսողության խնդիրներ ունեցողների համար հատուկ ձեռնարկ է մշակել

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017 թ․ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին տեսողության պատճառով  քվերկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել է հատուկ ձեռնարկներ` բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով: Այս մասին հաղորդում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնարկը հասցեատերերին է հանձնելու «Հայաստանի կույրերի միավորում»հասարակական կազմակերպության միջոցով:

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 24-ին` ժամը 11.00-ին, «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք.Երևան, Իսահակյան 18, հեռ. (37410) 54-18-45, 56-05-21, 56-80-91, 56-19-73):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter