HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեակատարողականը պարզաբանում է

Փետրվարի 23-ին www.hetq.am կայքում ««Հաց բերողի»` «հացադուլից դուրս գալու միակ միջոցը ապօրինի կալանքի վերացումն է»» վերտառությամբ հրապարակման մեջ մասնավորապես անդրադարձ է կատարվել Արթուր Սարգսյանի պահման պայմաններին, ինչի կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ Արթուր Սարգսյանը թե փետրվարի 20-ին, թե այսօր հայտարարել է, որ հիվանդասենյակից, մահճակալից և պահման կենցաղային պայմաններից գոհ է, որի վերաբերյալ կան կազմված համապատասխան արձանագրություններ:

Ինչ վերաբերում է փաստաբանի այն հայտարարությանը, թե «Մահճակալը սովորական երկաթե, սովետական, բոլորիս հայտնի մահճակալներից է», այսինքն` ոչ բազմաֆունկցիոնալ, ապա պետք է նշենք, որ Ա. Սարգսյանն ինքն է հրաժարվել բազմաֆունկցիոնալ մահճակալից` խնդրելով իրեն տեղափոխել այլ հիվանդասենյակ և տրամադրել այլ մահճակալ, ինչը բավարարվել է:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բուժօգնություն ստանալուց:

Հավելենք, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ա. Սարգսյանի պաշտպանի` իր պարտականություններն անմիջականորեն կատարելու ընթացքում որևէ արհեստական խոչընդոտ չի ստեղծվել:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter