HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հայկ Ալումյան. Վահան Շիրխանյանը բուժման և հետազոտման համար տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

«Նորքի զինված խմբի» գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանը մոտ մեկ ժամ առաջ ստացիոնար բուժման և հետազոտման նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին «Հետք»-ին ասաց Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Մինչ այս ցուցում կար, որ իրեն անհրաժեշտ է դուպլեքս հետազոտություն, որը պետք է պետական բյուջեի հաշվին արվեր ու ձգձգվում էր: Այսօր այդ հետազոտությունն արվեց, որից հետո բժիշկը ցուցում տվեց անոթաբանական և նյարդաբանական խնդիրների հետ կապված ստացիոնար բուժման և հետզոտման համար Շիրխանյանին  տեղափոխվել մասնագիտացված բժշկական հիմնարկ»,- ասաց Ալումյանը:

Հիշեցնենք, որ «Նորքի զինված խմբի» գործով մեղադրյալ, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանն արդեն մեկ տարուց ավելի գտնվում է կալանքի տակ: Վերջինս բազմիցս բարձրաձայնել է իր առողջական խնդիրների մասին՝ ընդգծելով, որ կալանավայրում այդ խնդիրներն ավելի են խորացել:

«Զինված խմբի» գործը 2016-ի նոյեմբերին դատարան է ուղարկվել, և նշանակված բոլոր դատական նիստերը հետաձգվել են Շիրխանյանի բացակայության պատճառով: Վերջինս քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին հայտնել է, որ ցանկանում է մասնակցել դատական նիստերին, բայց առողջական վիճակը թույլ չի տալիս առանց պատգարակի ներկայանալ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter