HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու՞ 1-3-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակները դրված չեն համապատասխան կայքերում

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի  ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մամուլի հաղորդագրություն է տարածել 1-3-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների բացակայության մասին համապատասխան կայքերում: Տկն Բախշյանի հարցադրումները ներկայացնում ենք ստորեւ:

«Պետությունը  տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին  ապահովում է  անվճար դասագրքերով, որը  ողջունելի է: Սակայն 5-12-րդ դասարանների այն դասագրքերը, որոնք  ստեղծվում են մրցույթներով և տպագրվում են   Դասագրքերի շրջանառու հիմնադրամի  միջոցներով, դրված են  համապատասխան կայքերում,  իսկ 1-3-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակները  դրված չեն (հավանաբար   դասագրքերի հեղինակային իրավուքները պաշտպանելու նպատակով): Այդ դասագրքերի էլեկտրոնային  տարբերակների կարիքը համապատասխան կայքերում շատ կա և կարող է շատ խնդիրներ լուծել: Մասնավորապես, վերջերս  բախվեցի հետևյալ փաստի հետ: Վանաձորի թ. 6 դպրոցի 3-րդ դասարանում  է սովորում տեսողության  ծանր  խանգարում  ունեցող  մի երեխա, ում կրթությունը կազմակերպելու համար  անհրաժեշտ էին 3-րդ դասարանի դասագրքերի  էլեկտրոնային տարբերակները, որպեսզի համակարգիչը կարդար երեխայի համար: Պարզվեց՝ դրանք չկան: Վստահ եմ, որ  այս խնդրի առջև  կանգնում են նաև տեսողության խանգարում ունեցող երեխաների թ.14 հատուկ դպրոցի ուսուցիչները, որովհետև  ամեն տեղ կան համակարգիչներ, որոնք համապատասխան ծրագրերով ներբեռնելու դեպքում երեխան  կարող է լսել ցանկացած դասն ու  շատ դեպքերում այս մեթոդն ավելի  մատչելի կարող է լինել աշակերտի համար: Այս   հնարավորությունից  նրանք  փաստորեն զրկված են:

 Այսօր նամակով դիմեցի ԿԳ նախարար պարոն Լևոն Մկրտչյանին.

«Այս հարցը բարձրացնում եմ  ԿԳ նախարարության աշխատակազմի առջև ու հույս հայտնում, որ  1-3-րդ դասարանների դասագրքերն էլ կունենան  իրենց էլեկտրոնային  տարբերակները: Հարգելիներս,  իմացեք, որ  առնվազն մեկ երեխա՝ վանաձորցի Ալիկը, անհամբեր սպասում է իր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներին, որովհետև  ինքը սովորում է վանաձորյան հանրակրթական դպրոցում ու  բրայլյան դասագրքեր չունի, բայց ունի հայերեն խոսող համակարգիչ, որն իր համար կկարդա ցանկացած դասագիրք, ինչպես կարդում է Ալիկի  սիրած հեքիաթների  խոսող տարբերակները»:

Ալիկն անհամբեր սպասում է ԿԳ  նախարարության  պատասխանին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter