HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». խառնաշփոթ` Շիրակի մարզի ոստիկանությունում

ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը խառնաշփոթ է ստեղծել Շիրակի մարզի ոստիկանությունում. մի քանի օր առաջ պաշտոններ էր բաժանել, որոշել էր Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանին տեղափոխել Գյումրի, Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանին` Ախուրյան, Ղուկասյանինը` Ամասիա եւ այլն, սակայն ուրբաթ օրը մտափոխվել էր ու նրանց հրամանները չէր ստորագրել:

Երբ Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը մեկնել էր Երեւան` իր հրամանը ստանալու, պարզվել էր որ նա պետք է զբաղեցնի ոչ թե Գյումրու ոստիկանապետի պաշտոնը, այլ պիտի դառնա Շիրակի մարզի օպերատիվ գծով փոխոստիկանապետ: Այս փաստը անակնկալի էր բերել այդ պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Թադեւոսյանին, ով նեղսրտել էր` իր հերթին չհամաձայնելով ստանձնել Ախուրյանի ոստիկանապետի պաշտոնը, որը, բնականաբար, ավելի ցածր է, քան իրենը:

«Առավոտի» աղբյուրների ասելով՝ Գեւորգ Թադեւոսյանը փորձել էր բանակցել Վովա Գասպարյանի հետ, սակայն վերջինս անդրդվելի է եղել, այնպես որ, երեկ Գեւորգ Թադեւոսյանը ստանձնեց իրեն հրամցվող աշխատանքը:

Ոստիկանական «Առավոտի» աղբյուրների ասելով՝ այս նշանակումները ոչ անքան գցել էին Գեւորգ Թադեւոսյանի տրամադրությունը, որքան Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանինը:

Գյումրու ոստիկանապետի պաշտոնը դեռեւս թափուր է, նույնիսկ անուններ դեռ չեն շրջանառվում, թեեւ կան կասկածներ, որ այդ պաշտոնի համար կադր կընտրվի Երևանից:

Ի դեպ , գյումրեցի մի քանի բարձաստիճան  պաշտոնյաների հավաստմամբ, այսպես ասած՝ նորանշանակները ժամանակից շուտ էին ուրախացել, օրինակ` Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը, Գյումրու ոստիկանապետ դառնալու մտքից, այնպես է ոգեւորվել, որ ռեստորաններից մեկում մեծ խնջույք է կազմակերպել, աչքալույս ու շնորհավորանքներ է ընդունել, սակայն  գնացել է մայրաքաղաք ու անակնկալի եկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter