HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ». պատվի հարց

Երեկ հայտնի դարձավ, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի վերաբերյալ քրեական գործով որպես մեղադրյալներ անցնում են եւս երեք հոգի։ Նրանք են՝ Ստեփան Կարախանյան, Արա Լեւոնյան եւ Սամվել Մախմուրյան։ Երեքն էլ ՃՈ նախկին աշխատակիցներ են, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

ՀՔԾ-ն ավարտել է Մ. Օհանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։ Քննիչ Տ. Թամամյանը երեկ հայտնեց, որ առաջիկա օրերին գործը կուղարկվի դատարան։ Իսկ մինչ այդ գործի նյութերին է ծանոթանում Օհանյանի փաստաբան Մ. Վասակյանը, որն այսօր արդեն հանդես կգա միջնորդությամբ։

Ի դեպ, Վասակյանը երեկ հայտնեց, որ օրերս Օհանյանը պետբյուջե է փոխանցել 57 միլիոն դրամ։ Փաստաբանի խոսքով՝ դա չի նշանակում, որ Օհանյանը իրեն մեղավոր է ճանաչում։

«Ուղղակի պատվի հարց է։ Դեպքը տեղի է ունեցել իր կողմից ղեկավարված մարմնում»,– ասաց Վասակյանը։ Ի պատասխան հարցին, թե որտեղից Մարգար Օհանյանին այդքան գումար, փաստաբանն ասաց, որ փողը հավաքել են Օհանյանի հարազատներն ու ընկերները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter