HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում

Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը փետրվարի 24-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում: Այս մասին տեղեկացնում է Հարկադիր կատարման ծառայությունը:

Հերթական մարզային այցելության ընթացքում Արմեն Հարությունյանը եղել է նաև Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում, ինչպես նաև Գավառի նստավայրում:

Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է Գեղարքունիքի մարզային բաժնի խնդիրներին, ծառայողների աշխատանքային պայմաններին, ինչպես նաև կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել ծառայության Գերղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած խնդիրներն ու հարցադրումները:

Ա. Հարությունյանն առանձնակի ուշադրություն է հրավիրել ոչ գույքային բնույթի, մասնավորապես՝ երեխայի համար ալիմենտի բռնագանձման, տեսակցությունների և երեխայի՝ մի ծնողից մյուսին հանձնմանն առնչվող կատարողական վարույթների իրականացմանը՝ հանձնարարելով խիստ ուշադիր ու հետևողական լինել կատարողական գործողությունների իրակացման ընթացքում:

«Մենք պարտավոր ենք օպերատիվորեն արձագանքել քաղաքացիների յուրաքանչյուր դիմումին և կատարողական վարույթներն իրականացնել օրենքով սահմանված ժամկետում՝ խստորեն պահպանելով օրենքի տառը»,- ընդգծել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:

Անդրադառնալով այլ հարցերի՝ կառույցի ղեկավարը շեշտել է ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցների բարձր կարգապահությունը՝ նշելով, որ դա աշխատանքի արդյունավետության ապահովման առանցքային նախադրյալ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter