HY RU EN

Հրապարակվել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձի տեսագրությունը

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր YouTube-յան էջում տեղադրել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական գործողության փորձի տեսագրությունը: 

Ա․Հովհաննիսյանը նաև մեկնաբանել է տեսանյութը. «Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում' ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է' հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Աղդամի, Ակնի ուղղությամբ: Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները»: