HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՊՆ-ն դիվերսիոն ներթափանցման փորձի նոր տեսագրություն է հրապարակել

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն: 

Այնտեղ երևում է Ակնայի ուղղությամբ

ա/ հակառակորդի կողմից ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկայի կիրառումը

բ/ հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը

գ/ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը

Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ

ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը

բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:



Բացի տեսագրություններից Արցախի ՊՆ-ն ներկայացնում է նաև հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի հետևյալ ձայնագրությունը:



«Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝  արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter