HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ԱԺ-ում «աբիժնիկների» քանակը շատանում է

Այն օրը, երբ որոշվեց որ Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը չի զբաղեցնելու Աժ փոխնախագահի պաշտոնը, նա դադարեց մասնակցել Աժ նիստերին: Երեկ, երբ նույնիսկ ՀՀԿ ամենաէկզոտիկ պատգամավորներն էին եկել Աժ, Նաղդալյանը բացակայում էր:

Տեղեկություններ կան, որ նա կարող է բացակայել ոչ միայն այս գումարման Աժ նիստերին, այլեւ ներկա չլինել մյուս խորհրդարանում: Միակ խնդիրն այն է որ Նաղդալյանը ՀՀԿ կանանց խորհրդի նախագահն է, եւ եթե նրան չընդգրկեն առաջիկայում կազմվելիք ՀՀԿ ցուցակում, հնարավոր է որ ՀՀԿ-ական կանայք ձայն չտան կուսակցությանը:

Ի դեպ, երեկ խորհրդարան չէր եկել նաեւ Հովիկ Աբրահամյանը: «Աբիժնիկների» քանակը շատանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter