HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ողջամիտ հարկեր

Երեւանի ավագանին օրերս հաստատել է տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը:

«ՉԻ» - պաշտոնապես Հայաստանում հասարակաց տներ չկան, այդ բիզնեսն էլ օրենքով արգելված է: Բայց ահա Երեւանի ավագանին ընդունում է մի որոշում, որի համաձայն՝ հանրային սննդի եւ զվարճանքի օբյեկտները, օրինակ, տարեկան պիտի վճարեն 175 հազար դրամ, իսկ սաունաները՝ 875 հազար դրամ:

Չէ, լավ է, իհարկե, որ Երեւանում նման հաստատություններ չկան, եւ գովազգային վահանակները չեն ազդարարում, ասենք՝ «Բորդել Վասպուրական» կամ «Հասարակաց տուն Տիգրան Մեծ»: Բայց Երեւանի ավագանին, փաստորեն, լավ էլ գիտի, թե ինչն ինչոց է, դրա համար էլ սաունաների վրա 5 անգամ ավելի մեծ տուրք է դրել, քան ռեստորանների վրա:

Ընդ որում՝ սաունաների վրա ճիշտ այնքան տուրք է դրվել, որքան շահումով խաղերի վրա: Չնայած հավատացնում ենք՝ սաունաներում շահելու հավանականությունը շատ ավելի մեծ է: Նայած, թե ով ինչ է հասկանում «շահում» ասելով:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter