Պատգամավորի և բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպի մասին նյութեր են նախապատրաստվում
Ազգային ժողովի պատգամավոր Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել են ոստիկանության Աշտարակի բաժին՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը:
լուսանկարը` news.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել