Հայաստանից սնունդ արտահանելու փաստաթղթերը տրամադրվելու են առանց լաբորատոր փորձաքննության
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստեղծում է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա:
Այս բազայում ընդգրկվելը, ըստ հաղորդագրության, տնտեսավարողներին հնարավորություն կտա, եռամսյա պարբերականությամբ, համապատասխան ձևաչափով (կցվում է) տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, մարտի մեկից սկսած՝ բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ «առանց լաբորատոր փորձաքննության»:
Տնտեսավարողներին ՍԱՊԾ-ն առաջարկում է, սահմանված ձևի համաձայն (կցվում է), դիմել ծառայություն՝ արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազայում ընգրկվելու համար:
Ծրագիրն, ըստ հաղորդագրության «սննդի շղթայում գործող արտահանող տնտեսավարողների համար արտահանման գործընթացը պարզեցնելու, առավել մատչելի և հասանելի դարձնելու» նպատակ ունի»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել