Նովրուզի օրերին իրանցի զբոսաշրջիկները կստանան ամսագրեր ՀՀ սահմանային անցման կետերում
Զբոսաշրջության պետական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում` նվիրված Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերեն լեզվով տեղեկատվական կետերի (տեղեկատուների) հասանելիության ապահովմանը: Այս մասին տեղեկացնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են տրանսպորտի և կապի նախարարության, արտաքին գործերի նախարարության, մշակույթի նախարարության, պետական եկամուտների կոմիտեի, «Տուր Ինֆո» ամսագրի և Հայաստանի վերաբերյալ պարսկերեն լեզվով տպագրվող ամսագրի ներկայացուցիչներ:
Քննարկումն անցկացրել է զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Մասնավորապես, քննարկվել է մարտ ամսին տպագվելիք պարսկերեն լեզվով ամսագրի բովադակությունը և Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար ամսագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:
Քննարկվել են նաև Նովրուզի օրերին ճանապարհների անվտանգության ապահովմանն տեղեկատվական բաներների (billboard) տպագրման և տեղադրման, ինչպես նաև թեժ գծի ապահովմանն ուղղված հարցեր:
լուսանկարը՝ theodysseyonline.com
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել