Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին` ժամը 15.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Փակ են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածները: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել