HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ գրասենյակը անդրադարձել է «Սասնա Ծռեր»-ի անդամների առողջական վիճակին

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, ինչպես նաեւ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի իրավունքների ապահովման եւ բժշկական օգնության տրամադրման հարցերի մշտադիտարկումը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն, այդ թվում՝ բժիշկն այսօր՝ փետրվարի 27-ին, այցելել են Արամ Մանուկյանին,  Պավել Մանուկյանին, Թաթուլ Թամրազյանին եւ Արմեն Լամբարյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ եւ միջոցներ են ձեռնարկվել բարձրացված հարցերը լուծելու ուղղությամբ:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաեւ Արթուր Սարգսյանի հետ, ուսումնասիրել  նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:

Արձանագրվել է, որ Ա. Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:

ՄԻՊ աշխատակազմը տեղեկացնում է, որ նախորդ այցի արդյունքներով պաշտպանն արդեն իսկ համապատասխան գրություններ է ուղարկել իրավասու մարմիններին:

Պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն է ուղարկել նաև ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սողոմոնյանի և նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանի` Սողոմոնյանի առողջության պահպանման հարցով պաշտպանին հասցեագրված բողոքի մասին:

Պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ սկսվել է քննարկման գրավոր ընթացակարգ և համապատասխան պարզաբանումներ են պահանջվել ՀՀ արդարադատության նախարարությունից:

Դրանից հետո փաստաբանի 2016 դեկտեմբերի 16-ի ահազանգի հիման վրա նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բժիշկը և արագ արձագանքման ստորաբաժանման ներկայացուցիչն այցելել են Ա. Սողոմոնյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ և ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Առանձնազրույցից և բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Ա. Սողոմոնյանը մաշկաբանի կողմից ենթարկվել է մի քանի զննության և նրա նկատմամբ նշանակվել է դեղորայքային բուժում, որից սակայն Ա. Սողոմոնյանը հրաժարվել է այն հիմնավորմաբ, որ բուժման հարցով պետք է խորհրդակցի փաստաբանի հետ:

Անհրաժեշտ բուժումը ստանալու ձգձգման վերաբերյալ Պաշտպանի ներկայացուցիչները Ա. Սողոմոնյանին և նրա պաշտպանին հայտնել են, որ այն կարող է բացասաբար անդրադառնալ Ա. Սողոմոնյանի առողջական վիճակի վրա: Միաժամանակ, ներկայացվել է Ա. Սողոմոնյանի՝ իր նախընտրած բժշկի կողմից բժշկական օգնություն ստանալու իրավունքի իրացման հնարավորությունը:

«Հաշվի առնելով Մ. Շուշանյանի հրապարակումը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստիպված է հայտարարել, որ փաստաբան Մ. Շուշանյանը ներկայացրել է պարզաբանում այն մասին, որ անվստահություն ունի նշանակված բուժման արդյունավետության նկատմամբ, քանի որ խորհրդակցել է այլ բժշկի հետ և ուսումնասիրել է մասնագիտական գրականություն: Միջազգային կանոնները պահանջում են, որ ազատությունից զրկված անձի բուժումը պետք է վերահսկվի արհեստավարժ բուժանձնակազմի և բժիշկների կողմից՝ պահպանելով բժշկական գաղտնիքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը աշխատում է բացառապես օբյեկտիվության սկզբունքով՝ խստորեն առաջնորդվելով անձի առողջության պահպանման առաջնային պահանջով, ինչպիսի պարագայում Պաշտպանի աշխատակազմի վերաբերյալ նման հայտարարությունները անընդունելի ենք համարում»,- գրված է ՄԻՊ պաշտոնական հաղորդագրության տեքստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։