HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը:

2016թ. նոյեմբերի 3-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալից հաղորդում է ստացվել առ այն, որ 2015-2016 թվականներին «Վանաձոր» ՔԿՀ-ի պետն իրենից յուրաքանչյուր ամիս գումար է պահանջել և ստացել՝ երկարատև տեսակցություններ տրամադրելու համար, ևս 500 ԱՄն դոլար է պահանջել՝ տեխնիկատնտեսական բաժնում աշխատանքի տեղավորելու համար։

«Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում չեն հիմնավորվել դատապարտյալի կողմից մատնանշված հանգամանքները, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ նրա կողմից տրամադրված տեղեկությունների կեղծ լինելու, սուտ մատնություն կատարելու վերաբերյալ»,- գրում է քննչական կոմիտեն։

«Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ դատապարտյալը սուտ մատնություն է կատարել և ՔԿՀ պետին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ  մեղադրել՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի իր խուցը պարբերաբար խուզարկելու և իրեն տեխնիկատնտեսական մասում աշխատանք չտրամադրելու պատճառով վրեժխնդիր լինելու համար։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

լուսանկարը` pixabay.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter