HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ձգտում ենք ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, և բնապահպանության ոլորտներում». Եվրոպական խորհրդի նախագահ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրապարակել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը Բրյուսելում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

«Ուրախ եմ այսօր ողջունել Նախագահ Սարգսյանին Բրյուսելում:  

Հայաստանը հանդիսանում է Եվրոպական միության կարևոր գործընկերը, որի  անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մենք աջակցում ենք:   

Ուրախ եմ այսօր հայտարարել, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի շուրջ բանակցությունների ավարտը:

Նոր համաձայնագիրը կընդլայնի ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով համաշխարհային, քաղաքական և տնտեսական նոր հետաքրքրությունները, որոնք մենք կիսում ենք, և նաև առկա մարտահրավերները, որոնց ցանկանում ենք  միասնաբար դիմակայել:

Մենք ձգտում ենք ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, և բնապահպանության ոլորտներում, ստեղծել առևտրի և ներդրումների նոր հնարավորություններ և, նաև ընդլայնել շարժունությունը՝ ի շահ մեր քաղաքացիների:  

Այսօր քննարկեցինք մեր ընդհանուր արժեքները, ներառյալ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հանձնառությունը, որոնք հանդիսանում են նոր Համաձայնագրի և մեր հետագա համագործակցության հիմքը:

ԵՄ-ն արդեն հանդիսանում է Հայաստանի առաջին առևտրային գործընկերը, առաջին միջազգային դոնորն ու բարեփոխումների ամենահզոր աջակիցը: Մեր նպատակն է հետագա տարիների ընթացքում ավելի ընդլայնել առկա հարաբերությունները, և քաջալերում ենք Հայաստանին շարունակել բարեփուխումները տնտեսական զարգացման, բիզնես միջավայրի, դատական համակարգի և մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ինչպես նաև ազատ և արդար ընտրություններն ապահովող միջացառումների ուղղությամբ:  

Քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Ստատուս-քվոյի պահպանումն անբեկանելի է: Հակամարտությանը անհրաժեշտ է շուտափույթ՝  միջազգային իրավունքի նորմերին համահունչ քաղաքական  հանգուցալուծում: Այն չունի ռազմական լուծում: ԵՄ-ն շարունակում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության ջանքերին և նրանց կողմից ներկայացվող առաջարկներին:

Պարո՛ն Նախագահ,

Անչափ շնորհակալ եմ Բրյուսել կատարած  այցի, Ձեր բոլոր ջանքերի և մեր համագործակցության համար»:

լուսանկարը` president.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter