HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակառույցներում էլեկտրաէներգիայի նորագույն հաշվիչ սարքեր կտեղադրվեն

Ջրային տնտեսության պետական կոմիտեի և ՀԷՑ-ի համատեղ նախաձեռնությամբ՝ էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի հաշվարկային նորագույն սարքեր կտեղադրվեն կոմիտեի ենթակայության տակ գտնվող շուրջ 954 կետերում: Այս մասին տեղեկացնում է ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ, ըստ հաղորդագրության, ոչ միայն հնարավոր կլինի արխիվավորել հաշվիչ սարքերից ստացված տվյալները, այլև հետևել դրանց առցանց ռեժիմով:

Ստացված տեղեկությունները թույլ կտան վերահսկել էլեկտրաէներգիայի հոսքերը՝ կամայական ժամանակահատվածի հաշվարկով, կանխատեսել հնարավոր ծախսերն ու վեր հանել համակարգի խոցելի  կողմերը: Այսպիսով էլեկտրաէներգիայի կորուստները կդառնան ոչ միայն տեսանելի և չափելի, այլև վերահսկելի:

Գործընթացի առաջին փուլում, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է 650 հաշվիչ սարքերի տեղադրում: Չնայած եղանակային պայմաններին՝ 7 սարքավորում արդեն իսկ տեղադրվել է: Կարճ ժամանակահատվածում ՋՏՊԿ և ՀԷՑ մասնագետները համատեղ աշխատանք կիրականացնեն՝ առաջնային կարևորության ենթակայաններում սարքերի տեղադրման ուղղությամբ: Կոմիտեն նշում է, որ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման և ծախսի արդյունավետության բարձրացման արդյունքում հնարավոր կլինի շուրջ 10 մլն դրամի խնայողություն անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter