HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-իսպանական պաշտոնական հանդիպում` ներդրումային ծրագրերի վերաբերյալ

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանն ընդունել է ՌԴ-ում Իսպանիայի դեսպանի խորհրդական Դիեգո Ռուիզ Ալոնսոյին և Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոս տիկին Արմինե Ադամյանին։ Այս մասին տեղեկացնում է կոմիտեն:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը և աշխատակազմի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Արտավազդ Թարխանյանը, քննարկվել են համագործակցության թեմաներն ու ձևաչափերը։

Այդ համատեքստում, ըստ պաշտոնական հաղորդագրության, ներկայացվել են ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակված մի շարք ներդրումային ծրագրեր, որոնցից նախընտրելիների վերաբերյալ առաջիկայում բանակցային քննարկումներ կծավալվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter