Վթարից տուժածներից մեկը դուրս է գրվել, մյուսին կվիրահատեն
Փետրվարի 15-ին Կուշևսկի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում հոպիտալացված Հայաստանի երկու քաղաքացիներից մեկը կրկնակի հետազոտությունից հետո բավարար առողջական վիճակով արդեն դուրս է գրվել։ Իսկ վարորդը, ում վթարի հաջորդ օրը վերջույթների ոսկրերի արտաքին ֆիքսում էր կատարվել, երեկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանական բաժանմունք։ Նախատեսվում է առաջիկայում նրան վիրահատել՝ կոտրված կողոսկրերի ֆիքսացիա կատարելու նպատակով։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն տարածեց, որ ժամը 18։05-ին Կուշևսկի քաղաքի մոտակայքում՝ Կուգո-Եյա գետի վրայով անցնող կամրջի վրա, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը բախվել էր բեռնատարին: Ավտոբուսում եղել է 9 ուղևոր, բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։ Պատահարի պատճառով տուժել են 3 ուղևորներ, որոնցից երկուսը Երևան եկող ավտոբուսի ուղևորներ են եղել, մեկը` բեռնատարի ռուսաստանցի վարորդը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել