HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը մասնակցել է «Կանաչ տնտեսություն» խորագրով հայ-գերմանական համաժողովին

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա է եղել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնած «Կանաչ տնտեսություն» խորագրով հայ-գերմանական համաժողովին եւ հանդես եկել բացման խոսքով:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում «Կանաչ տնտեսության», այսինքն` շրջակա միջավայրին չվնասող տնտեսության աճի զարգացմանն առնչվող հարցեր:

Միջոցառման շրջանակում քննարկումներ կկազմակերպվեն աշխատանքային չորս խմբերում` «Կանաչ համայնքներ», «Կանաչ գործարարություն եւ կանաչ աշխատատեղեր», «Կայուն օրգանական գյուղատնտեսություն», «Ձեռնարկատիրություն եւ կենսաբազմազանություն» թեմաներով, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները, քննարկել նախադեպեր եւ հաջողված օրինակներ: Այս մասին հայտնում է ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter