HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Իրավապաշտպանի տան մոտ արձակված կրակոցի հետքերով. որոշվել է քրեական գործ չհարուցել

Ոստիկանության լրատվական բաժնից «Հետքին» տեղեկացրեցին, որ հանցագործության դեպքի բացակայության պատճառով որոշում է կայացվել Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, իրավապաշտպան Արմինե Առաքելյանի հայտարարության հետ կապված քրեական գործի հարուցումը մերժել:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին  Արմինե Առաքելյանի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում գտնվող տան դարպասների մոտ՝ իրենից քիչ հեռու, հրազենային կրակոց էր արձակվել: Հրազենային վնասվածքից սատկել էր Արմինեի շունը: Իրավապաշտպանը ահազանգել էր ոստիկանություն, բաժանմունքում ներկայացրել էր նաև հայտարարություն:

Կարելի է ասել, այս հայտարարության ելքը կանխորոշված էր, քանի որ դեպքից 3-4 օր անց դեռ տան բակում էր գտնվում սատկած շունը: Ոստիկանությունը շանը տարել էր փորձաքննության միայն «Հետքի» հրապարակումից հետո:

Մեկնաբանություններ (1)

Վարդան Հայկազյան
Մեր գյուղը, որ ժամանակին բարոյականության անսպառ շտեմարան էր ու նրանում բնակվող հատ ու կենտ սրիկաները աշխատում էին պատերի տակով աննկատ տեղաշարժվել, այժմ տականքներ է բուծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter