HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանցի զբոսաշրջիկների չնչին մասն է օգտվում գործակալությունների ծառայություններից

2016 թվականին՝ ամբողջ տարվա ընթացքում, Հայաստան է ժամանել 1 259 657 զբոսաշրջիկ: 2015-ի համեմատ այս ցուցանիշն աճել է 5.7%-ով:

Միևնույն ժամանակ, զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 1 262 687 մարդ՝ 6.3%-ով ավելին, քան նախորդող տարում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ):

Հայաստան եկած զբոսաշրջիկների միայն 14%-ն է հանգրվանել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։ Սա  Իսկ մնացածը նախընտրել են բարեկամների ու հարազատների տանը իջևանել կամ վարձով տրվող բնակարաններում։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների զգալի մասը մեր հայրենակիցներն են, որոնք հանդիսանում են օտարեկրյա քաղաքացիներ։

Միայն ՀՀ հյուրանոցներում իջևանած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել 174 724։ Սա հյուրանոցներում հաշվառվածների թիվն է։ ԱՎԾ-ից նշում են, որ նրանց 25.7%-ը ԱՊՀ երկրներից են, 25.8%-ը` ԵՄ երկրներից և 48.5%-ը` այլ երկրներից:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Այսպիսով, ՀՀ հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների մեծամասնությունը Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից են։

Հյուրանոցներում հաշվառված զբոսաշրջիկների բացարձակ թվաքանակը 2015 թվականի համեմատ աճել է 6.1%-ով։ 2015-ին նրանց թիվը կազմել էր 164 732։ Ընդ որում՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է  4.2%-ով, գերմանացիներինը՝ 30.1%-ով, իրանցիներինը՝ 79.7%-ով։ Իսկ ամերիկացի զբոսաշրջիկների թիվը պակասել է 32.4%-ով, ֆրանսիացիներինը՝ 9.3%-ով։

Ըստ երկրների ներկայացրինք միայն հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների ցոցանիշները։  Իսկ ՀՀ ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակը ըստ երկրների վիճակագրությունը չի ներկայացնում։

Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Ինչ նպատակով են Հայաստան եկել

Կրկին ըստ հյուրանոցներում հաշվառվածների ցուցանիշների՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մոտ կեսը նախորդ տարի հանգստի և ժամանցի նպատակով է եկել, մոտ 32%-ը՝ գործնական, իսկ մնացածն՝ այլ նպատակներով։

17%-ով աճել է հանգստի ու ժամանցի նպատակով եկածների թիվը։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Հայաստանցի զբոսաշրջիկների մեծ մասն ինքնություն է կազմակերպում իր ուղևորությունը

Ինչպես նշեցինք վերևում 2016 թվականին Հայաստանից զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնածների թիվը կազմել է 1 262 687։ Նրանցից կազմում ուղևորությունը կազմակերպելու համար զբոսաշրջային գործակալություններին ծառայություններից օգտվողների կշիռը 1%-ի էլ չի հասնում։ Սա էլ նշանակում է, որ հայաստանցիները նախընտրում են ինքնուրույն կազմակերպել իրենց ուղևորությունը դեպի արտասահման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter