HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Լևոն Յոլյանը ընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում

Երեքուկես տարվա պաշտոնավարումից հետո Վերահսկիչ պալատի արդեն նախկին նախագահ Իշխան Զաքարյանին այսօրվանից կփոխարինի էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանը։

Յոլյանը Վերահսկիչ պալատի նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավորների 99 կողմ, 2 անվավեր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում։ Այս մասին քվեարկության ավարտից հետո հայտնեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը։

Ավետիսյանի՝ քվեարկության արդյունքների ամփոփումից հետո, պատգամավորներից ոմանք ծափողջյուններով ընդունեցին Յոլյանի նշանակումը, որից հետո ՎՊ նորընտիր նախագահը մոտեցավ ԱԺ ամբոնին. «Անկեղծ ասած՝ ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն բարիացկամ ու ջերմ մթնոլորտը, որը տիրում էր այս դահլիճում՝ իմ հարցի քննարկման ողջ ընթացքում»,-ասաց Յոլյանը հետագա խոսքում նշելով, որ ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ է ընդունում այսօրվա իր նշանակումը։

Յոլյանը հավաստիացնում է, որ լավ հասկանում է՝ միջազգային ստանդարտներին համապատասխան վերահսկիչ պալատը, կառուցողական գործունեություն ծավալելով, կարող է մեծ դեր խաղալ հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման, ունեցվածքի տնօրինման, տնտեսության զարգացման գործընթացում։

Հիշեցնենք, որ այսօր լրացել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը, և ԱԺ թիվ 18 արձանագրությամբ՝ նրա լիազորությունները դադարեցվել են։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter