HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է «Associated Television International» ընկերության նախագահին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Associated Television International» ընկերության նախագահ Դեյվիդ ՄըՔենզիին:

Կառավարության պաշտոնական կայքը հտեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջային հնարավորությունների ներկայացմանը և տուրիզմի խթանմանը վերաբերող հարցեր: 

Դեյվիդ ՄըՔենզին նշել է, որ ընկերությունը պատրաստվում է փաստագրական ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին, որի նպատակն է Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր ավելի ճանաչելի դարձնել աշխարհին, ներկայացնել հայ ժողովրդին, պատմությունը, մշակույթը և մեծացնել զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի զբոսաշրջության գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը և պատրաստ է քննարկել այդ նպատակին ուղղված առաջարկությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter