
Պարույր Հայրիկյանը հրաժարվեց «Հրապարակի» դեմ ներկայացրած հայցից
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Պարույր Հայրիկյանի՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու մասին հայցն ընդդեմ Գեղամ Գալստյանի, Նորիկ Պետրոսյանի և «Հրապարակ» օրաթերթի:
Հայցվորը վիճարկում էր 2011թ.-ի հուլիսի 14-ի «Հրապարակ» օրաթերթի թիվ 132 համարում հրապարակված «Աղվեսը հավերի պահապան» վերնագրով հոդվածը:
Որպես պատասխանող ընդգրկված «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչն այսօրվա նիստում ներկա չէր, և դատական նիստի մասին պատշաճ տեղեկացնելու ծանուցումն էլ փոստից դեռ չէր ստացվել, ինչի հետևանքով նիստը պետք է հետաձգվեր, սակայն հայցվորի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը դատարանին միջնորդեց հրաժարվել գործով երրորդ պատասխանող «Հրապարակ» օրաթերթի դեմ ներկայացրած հայցից: Պատասխանողները չառարկեցին, և դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը:
Մեկնաբանել