HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փետրվարի 28-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ կարևորելով միջգերատեսչական փոխգործակցության բարձր մակարդակը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի գործունեությունը նպաստելու է սահմանամերձ համայնքներում առկա խնդիրների համակարգմանն ու լուծմանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքների խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, ուստի անհրաժեշտ է անել ամենայն հնարավորը առկա իրավիճակը ճիշտ գնահատելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

Նիստի ընթացքում, ըստ համապատասխան ոլորտների, սահմանամերձ համայնքներում կատարված և ընթացող ծրագրերի վերաբերյալ ելույթներով հանդես են եկել հանձնաժողովի կազմում ընդգրկված Տարածքային կառավարման և զարգացման, Արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև  հանձնաժողովի այլ անդամներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter