ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղ գտած վերջին զարգացումները: Լևոն Մնացականյանը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին վկայող ապացույցներ, նշելով, որ Արցախի ՊԲ-ը, չնայած այսուհետ ևս պատրաստ է չեզոքացնելու հակառակորդի ոտնձգությունները, սակայն շարունակում է մնալ հակամարտությունը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել