HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանդիպել է Կարել դե Գուխտին

Բրյուսել կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին հանդիպել է Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտին: Հանդիպման օրակարգում Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների ընթացքն ու հեռանկարներն էին, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը և դրա շուրջ առաջիկա բանակցային գործընթացը:

Այդ համատեքստում կառավարության ղեկավարը Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատարին է ներկայացրել Հայաստանում ընթացող բարեփոխումները:

Վարչապետը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված գործողություններն ամբողջապես կատարված են Հայաստանի կողմից, որոնք արդեն իսկ ներկայացվել են կառույցին: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ 2012 թվականի սկզբին կլինի ԽՀԱԱ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին Եվրոպական հանձնաժողովի համապատասխան որոշումը:

Ավելի վաղ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական հանձնաժողովի զարգացման և համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆոկիոն Ֆոտիադիսի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանին մակրոֆինանսական աջակցության վերաբերյալ ընթացիկ հարցեր: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter