Կադրային փոփոխություն` Հարկադիր կատարման ծառայությունում
Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով` կադրային նշանակումներ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում: Այս մասին տեղեկացնում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:
Ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Միլիտոնյանը փոխադրման կարգով նշանակվել է ծառայության Տավուշի մարզային բաժնի պետի պաշտոնին:
Արմեն Հարությունյանի մեկ այլ հրամանով` ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել