HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դատապարտյալից կաշառք է պահանջել

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:

Մասնավորապես, արդարադատության նախարարության Հրազդան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 29.01.2017թ.-ին նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ա.-ն իր մոտ հայտնաբերել է iPhone 6s տեսակի բջջային հեռախոս, որը չառգրավելու և հիմնարկի ղեկավարությանն այդ մասին չհայտնելու համար իրենից կաշառք է պահանջել:

Սակայն Ալեն Ա.-ն չի կատարել վերջինիս պահանջը և հաջորդ օրն իր հարազատների միջոցով հեռախոսը դուրս է հանել ՔԿ հիմնարկից: Պահանջած գումարը չստանալով և դատապարտյալից տեղեկանալով, որ հիշյալ հեռախոսը քրեակատարողական հիմնարկից դուրս է բերվել, Էդգար Ա.-ն սպառնալիքներ է տվել վերջինիս, այնուհետև 31.01.2017թ. զեկուցագիր ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին այն մասին, թե, իբր, Ալեն Ա.-ի մոտ նույն օրը բջջային հեռախոս է տեսել:

Այսպիսով, քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter