Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում մարտի 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը, 5-ի գիշերը` շրջանների մեծ մասում, ցերեկը` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 2-ին, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: Ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

Երևան քաղաքի մարտի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.00C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -19.30C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.60C
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել