
«ՏաԹեւեր» ճոպանուղին մեկ շաբաթ չի գործի
«ՏաԹեւեր» ճոպանուղին դեկտեմբերի 12-ից 19-ը ուղեւորափոխադրումներ չի իրականացնի՝ պայմանավորված շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցմամբ:
Վերոհիշյալ ժամանակահատվածում «ՏաԹեւեր» ճոպանուղու կառավարման էլեկտրոնային եւ մեխանիկական համակարգերը հարմարացվելու են Սյունիքի մարզի եղանակային փոփոխություններին: Ըստ այդմ, ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից (քամիներ, օդի հարաբերական խոնավություն եւ այլն)՝ իրականացվելու են կառավարման համակարգերի եղանակային ռեժիմների փոփոխություններ:
Նշված ժամանակահատվածում շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայեր» ընկերության մասնագետների կողմից իրականացվելու է նաեւ ճոպանուղու տարեկան տեխնիկական զննման եւ սպասարկման աշխատանքներ: Այս մասին հայտնում է «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել