Վարուժան Ավետիսյանը դիմել է վարչական դատարան
Ամալյա Մարգարյան
Այսօր Վարչական դատարանում կայացավ Վարուժան Ավետիսյանի՝ ոստիկանության գործողություններն ոչ իրավաչափ ճանաչելու գործով նախնական դատական նիստը։ Նիստին որպես երրորդ կողմ ներգրավված են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը և աջակից Հովհաննես Ղազարյանը։ Նիստի սկզբին նախագահող դատավոր Կարինե Բաղդասարյանը հայտնեց, որ Կարո Եղնուկյանը պատշաճ ծանուցված է եղել, սակայն նիստին չի ներկայացել, քանի որ նա միջնորդությամբ պետք է իր համաձայնութունը տար։ Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը գտնվում է անազատության մեջ։
Նիստի ընթացքում Վարուժան Ավետիսյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց և նշեց, որ նախագահողը սույն հայցը վարույթ չի ընդունել և հայցադիմումը մերժելու մասին որոշում է կայացրել: «Հայցադիմումը մերժվել է, քանի որ հայցադիմումի ընդունելության փուլում նախագահող դատավորը ղեկավարվել է նյութական իրավունքի նորմերով և եկել է այն եզրահանգման, որ հայցադիմումը ներկայացրել է դրա իրավունքը չունեցող անձը»,-նշեց փաստաբանը, ապա ավելացրեց, որ դատավորը քննել է ներկայացրած հայցապահանջի հիմքում դրված փաստական հանգամանքները, սակայն իրավաչափությունը և հայցի պարզումը պետք է կատարվեր նախաքննոթյան և դատաքննության ընթացքում։
«Նույն դատավորը մեկ անգամ արդեն քննության է ենթարկել հայցը և հանգել հետևության, որ հայցվորի՝ որպես առաջին կամզակերպչի իրավուքների խախտում, տվյալ դեպքում տեղի չի ունեցել, իսկ ոստիկանության գործողությունները որևէ կապ չի ունեցել հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի խախտման հետ։ Նախագահող դատավորը, գործը չքննած, արդեն իսկ կանխակալ վերաբերմունք ունի»,-հայտնեց Վարուժան Ավետիսյանի պաշտպանը։
Դատական նիստից հետ մենք զրուցեցինք փաստաբան Տիգրան Հայրապետյանի հետ, ով նշեց, որ 2016-ի հունվարի 1-ին ոստիկանության աշխատակիցների գործողություներն ակնհայտ անօրինական են եղել: «Սկսած այն հանգամանքից, որ քաղաքապետարանը չէր արգելել տոնածառի մուտքը Ազատության հրապարակ, իսկ ոստիկանները թույլ չեն տվել, բացի դրանից ոստիկաները խախտվել են տոնածառի հանդերձանքով Հովհանես Ղազարյանի, Ձմեռ պապի հագուստով Կարո Եղնուկյանի իրավունքները։ Ոստիկանների գործողությունները եղել են ոչ իրավաչափ», - նշեց փաստաբանը։
Տիգրան Հայրապետյանը հայտնեց նաև, որ 2016-ի հունվարի 1-ի հավաքի կազմակերպիչը եղել է Վարուժան Ավետիսյանը, ով թույլտվություն է ստացել քաղաքապետարանից։ «Հավաքի կազմակերպիչն իրավունք ուներ, որպեսզի հավաքն անցներ օրենքի սահմաններում, որպեսզի հավաքն առավելագույն ազդեցություն ունենար մասնակիցների վրա։ Հավաքը, ըստ էության, չի հասել նպատակին, իսկ քաղաքացիներին բերման ենթարկելուց հետո հավաքը խափանվել է»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։
Դատավոր Կ. Բաղդասարյանը որոշումը կհրապարակի մարտի 3-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել