HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին

Այսօր Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքում համատեղ նպատակային պաշարների պետական ռեզերվների կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ռուսական գիտահետազոտական բազային կենտրոնի ստեղծումը, արդյունաբերական անվտանգության բնագավառում համատեղ ծրագրերի մշակումը և համագործակցությունն արտակարգ իրավիճակներում բնակչությանը հոգեբանական օգնության տրամադրման գործընթացում:

Տոնոյանն ընդգծել է, որ նշված ոլորտներում համագործակցության իրականացման արդյունավետ հարթակ է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որն ունի տարածաշրջանային նշանակություն և իրականացվող ծրագրերը մշակվելու են կենտրոնի հենքի վրա:

«Կենտրոնն իր կարողություններով միակն է տարածաշրջանում և հնարավորություն է տալիս արտակարգ իրավիճակներում ու ճգնաժամերի դեպքում մարդասիրական աջակցություն ցուցաբերել երրորդ երկրի»,- գրված է հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաև հնարավոր բազմավեկտոր համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter