HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ գրասենյակ. պաշտպանի ներկայացուցիչները Արթուր Սարգսյանին կայցելեն ամեն օր

2017 թվականի մարտի 1-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին։ Ինչպես տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը' տեղի է ունեցել առանձնազրույց նրա հետ, ուսումնասիրվել են Ա. Սարգսյանի առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:

«Արձանագրվել է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվում է բուժօգնությունից։ Պետական մարմինների կողմից Ա. Սարգսյանի առողջական վիճակի ապահովման արդյունավետ վերահսկման նպատակով այսուհետ նրան այցերը կկրեն ամենօրյա բնույթ։ Այդ այցերն իրականացվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի և բժշկի կողմից»,- տեղեկացնում է պաշտպանի աշխատակազմը` հավելելով, որ մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին՝ կապված Ա. Սարգսյանի և նրա փաստաբանի՝ կալանքին առնչվող պնդումների ու առողջական վիճակի ապահովման հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter