HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը «Վիսավտ» ընկերությանը կրկին արտոնություն տվեց

Ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս «Վիսավտ» ընկերությունը կառավարության կողմից արտոնություն ստացավ։ Նախորդ շաբաթ կառավարությունը որոշեց, որ ընկերությունը ապրանքները Հայաստան կներմուծի՝ ավելացված արժեքի հարկը երեք տարի անց վճարելու արտոնությամբ։

Իսկ այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց այս ընկերության կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշման նախագիծը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայացրած նախագծում նշվում է, որ ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2 մլրդ. դրամ, իսկ ընկերության ներդրումները կազմում են 4 մլրդ. դրամ։

Հիշեցնենք, որ «Վիսավտ»-ը նպատակ ունի ԼՂՀ-ի Շահումյանի շրջանի Թարթառ գետի վերին հատվածում կառուցել 1,2 մգվտ հզորությամբ փոքր հիդրոէներգոկասկադ՝ օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա:

Համաձայն հարկային ծառայության տվյալների՝ ընկերությունը օտարերկրյա ընկերության հայաստանյան մասնաճյուղ է և նրա գործունեության հասցեն Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter