
Շտապ օգնության 10 ավտոմեքենաներ գնելու համար 150 միլիոն դրամ կհատկացվի
Կառավարությունն այսօր հաստատեց, որ բժշկական կազմակերպությունների համար շտապ բուժօգնության մեքենաներ ձեռքբերելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը 150 միլիոն դրամ կհատկացվի։ Նախատեսվում է ձեռքբերել արդի սարքավորումներով հագեցած 10 շտապ բժշկական օգնության մեքենաներ: Այսինքն՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի ձեռք բերման ծախսը կկազմի 15 միլիոն դրամ։
«Երկար տարիներ շարունակ բժշկական կազմակերպությունները չեն համալրվել նոր շտապ բժշկական օգնության մեքենաներով»,- գրված է որոշման նախագծով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել