Duty free-ի տարածքը Գագիկ Բեգլարյանի որդու ընկերությանը կտրամադրվի 49 տարով
Կառավարությունն այսօրվա նիստում չքննարկվող կարգով որոշեց բավարարել տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որոշման նախագիծը և փոփոխություններ, լրացումներ կատարել դեկտեմբերի 29-ին ընդունված որոշումներից մեկում։ Այդ փոփոխությամբ Բագրատաշեն մաքսակետի տարածքում կառուցվող անմաքս առևտրի սրահը (duty free) «Դյութի Ֆրի Հոլդինգ» ընկերությանը կառուցապատման իրավունքով կտրամադրվի 49 տարի ժամկետով։
Կառավարություն ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ դեկտեմբերի 29-ին ընդունված որոշմամբ նախատեսված չի եղել կառուցապատման տրամադրման ժամկետը, այդ պատճառով միայն այժմ է հաստատվում այն:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Բագրատաշենի մաքսակետում հող ստացած «Դյութի Ֆրի Հոլդինգ» ՍՊԸ-ն գրանցվել է նոյեմբերի 22-ին: Ընկերության բաժնեմասի 50 տոկոսը Հայաստանի տնասպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդունն է՝ Հրանտ Գագիկի Բեգլարյանինը: Մյուս կեսի սեփականատերը վրաստանաբնակ Դիանա Մութաֆյանն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել