
ԼՂՀ-ն հերքում է հայկական շտաբի ոչնչացման և դիվերսիոն փորձի մասին լուրերը
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներփաթանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում»: Այս հաղորդագրությունը տարածել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ արցախյան կողմը երբեք նախահարձակի դերում հանդես չի գալիս և պատրաստ է հակառակորդի ցանկացած սադրանքի հասցնել ջախջախիչ հարված»,- գրված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել